Հայաստանի խորհրդարանին ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել փետրվարի 6-16-ը, ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն: NEWS.am-ի թղթակցի այս մասին հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Քարոզարշավը մեկնակելու է մարտի 5-ին եւ ավարտվելու է լույս ապրիլի 1-ի կեսգիշերին, որը լռության օր է»,- հիշեցրեց Մուկուչյանը:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին:



























