Հանրապետական կուսակցությունը Հայաստանը «մերի» եւ «ձերի» չի բաժանում: Այս մասին փետրվարի 7-ին՝ խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ինչ-որ մեկի համար թիվ մեկ հարց է դարձել ապագա խորհրդարանում մանդատի ստացումը կամ պահպանումը: ՀՀԿ-ի համար գլխավորը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: «Մենք ամեն ինչ կանենք, որ ընտրություններն արդար եւ թափանցիկ լինեն: Հանուն հզոր Հայաստանի, որտեղ ներքին թշնամիներ չկան, այլ կա միայն գաղափարական պայքար, որտեղ ամեն ինչից վեր են քրիստոնեական եւ ազգային արժեքները: Հանուն անվտանգ Հայաստանի: Հանուն արդար Հայաստանի, որտեղ չի լինի մեկը, որն իրեն օրենքից վեր կդասի»,- հավելեց Շարմազանովը:




























