Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Շալկե-04-ը տարավ երկրորդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում: Սեփական խաղադաշտում անցկացրած վեցերորդ խաղում միայն Շալկեն կարողացավ հաղթանակ տանել եւ բարձրանալ մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղից: Մագաթի թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց Սանկտ-Պաուլիին: Առաջին դուբլը Բունդեսլիգայում արեց Մադրիդի Ռեալի լեգենդ Ռաուլը:





























