Մեքսիկայի Էնկարնասյոն դե Դիա քաղաքում ցլամարտի ժամանակ ցլերը հարձակվել են հանդիսատեսի եւ շոուի մասնակիցների վրա, հայտնում է Daily Mirror–ը։
Կենդանիներից մեկը ասպարեզ էր դուրս վազել ժամանակից շուտ, իսկ երկրորդ ցուլը հարձակվել էր մարդկանց վրա։ Instagram–ում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է կենդանին հանդիսատեսին մի կողմ նետում ցանկապատի վրայով։
Առավել լուրջ վնասվածք է ստացել պիկադոր Սեզար Մորալեսը։ Ցուլը կոտոշով հարվածել էր նրա ոտքը։ Մեկ այլ ցուլ հարվածել էր տորեադոր Ադոլֆ Ռամիրեսի մեջքին։ Տուժել են նաեւ ցլամարտը նկարահանող օպերատորն ու լուսանկարիչը։




























