«Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը «Հաց բերողն» արդեն 4 օր է հացադուլի մեջ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ին հայտնեցին ՔԿՎ-ից:
Նշենք, որ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՝ Արթուր Սարգսյանին տեսակցելու, սակայն, նրանց թույլ չեն տվել հանդիպել «Հաց բերողին»:
Ինչպես տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, պատգամավորներին թույլ չեն տվել տեսնել՝ ինչ սենյակում է պահվում Արթուր Սարգսյանը եւ ինչ վիճակում է նա:
Պատգամավորներն այսօր պատրաստվում են հանդիպել Գլխավոր դատախազի հետ եւ նրա հետ քննարկել Արթուր Սարգսյանի վիճակն եւ նրա խափանման միջոցը փոխելու հարցը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է:



























