ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի ու տրանսատլանտյան համագործակցության գծով գործընկերների հարաբերությունների հիմքն է, փետրվարի 15-ին այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների բրյուսելյան հանդիպման ժամանակ, որին նա առաջին անգամ էր մասնակցում իր նոր պաշտոնում, հայտնում է DW–ը։
Մեթթիսի խոսքով ՆԱՏՕ-ն «պատմության մեջ ամենահաջող ռազմական դաշինքն է»։ Այն ստեղծվել է, որպեսզի կանխի Արեւմտյան Եվրոպայում նոր կործանարար պատերազմը ու կատարել է այդ խնդիրը, ասել է Պենտագոնի ղեկավարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է «ուժեղ աջակցություն» ցույց տալ ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին, նշել է Մեթթիսը Բրյուսելում։ Պաշտոնավարությունից առաջ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել էր հնացած կազմակերպություն ու խոստացել վերանայել ԱՄՆ-ի վերաբերմունքը դաշինքին։ «Անցած տասնամյակին պատերազմների տեսակը փոխվել է։ Դրա համար էլ պետք է փոխվեն նաեւ այն ռազմավարությունները , որոնց օգնությամբ բանակները դիմակայում են մարտահրավերներին»,- ասել է Մեթթիսը։ Նրա խոսքով Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույսերը չեն արդարացել, մանավանդ Ղրիմում ու ՈՒկրաինայում Ռուսաստանի գործողությունների ֆոնին։ «Մենք պետք է երաշխավորենք, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ուժը»,- ասել է Մեթթիսը։ Նա նաեւ կոչ է արել ծանրաբեռնվածությունը հավասար բաշխել ՆԱՏՕ-ի երկրների միջեւ։ ՄԱսնավորապես եվրոպական երկրներին կոչ է արել պաշտպանական ծախսերը ավելացնել մինչեւ ՀՆԱ 2 տոկոս։
«Ծանրաբեռնվածության արդարացի բաշխումը» բրյուսելյան հանդիպման գլխավոր կետերից մեկն է եղել, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։



























