Պակիստանի հյուսիսում՝ Փեշավար քաղաքում դատավորի ավտոմեքենայի պայթյունից առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 18-ն էլ, այդ թվում կանայք, տուժել են, փոխանցում է «Սինհուան»։

Express News հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Փեշավարի մարդաշատ թաղամասերից մեկում։ Տեղի ոստիկանապետը հաստատել է պայթյունի մասին տեղեկությունը, հավելելով, որ մեքենայում է գտնվել դատավորի ընտանիքը։ Զոհվածներից է նաեւ մեքենայի վարորդը։

Տուժածներին հասցրել են հիվանդանոց։ Ոչ մի խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել։