«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժումը սատարում է Սասնա Ծռեր քաղաքական շարժման փետրվարի 18-ին կայանալիք բողոքի ցույցը՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով:

Շարժման տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժումը  քաղաքական խեղկատակություն է համարում «ընտրությունները» մինչ ազգի հերոսները եւ նվիրյալները կալանավորված են իրենց քաղաքական համոզմունքների համար:

Ազատ ընտրություններ չի կարող լինել մի երկրում, որում ազգի հերոսները  բանտերում են:

Մենք դատապարտում ենք (հաց բերող) Արթուր Սարգսյանի կալանավորումը եւ պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Ազատություն քաղբանտարկյալներին, գլխավորած Ժիրայր Սեֆիլյանին:

Ոչ արտաքին թալանչիներին:

Ոչ ներքին թալանչիներին:

Կեցցե վաղվա ինքնիշխան ազգային պետականությունը»: