Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրանյութի հայտնաբերման 8 դեպք:

Բացահայտվել է գողության 10, խարդախության 5 եւ խուլիգանության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: