Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը հաղորդել է Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպման չեղարկման մասին, քանի որ ինքը հրաժարվել է հանդիպման ժամանակ գլխին շալ կրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»-ն՝ վկայակոչելով «Ռեյթեր» գործակալությունը։

«Դուք կարող եք փոխանցել իմ հարգանքները գերագույն մուֆթիին, բայց ես չեմ ծածկի ինձ»,– փոխանցում է Լե Պենի խոսքերը գործակալությունը։

Լը Պենի օգնականներին նախապես տեղեկացրել են շալ կրելու անհրաժեշտության մասին, ինրպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով մուֆթիայի մամուլի կենտրոնին։

Ավելի վաղ հաղորդվել էր Լը Պենի հետ Լիբանանի վարչապետ Սաիդ Հարիրիի ու նախագահ Միշել Աունի՝ Բեյրութում կայանալիք հանդիպման մասին։

Լը Պենը և էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը համարվում են Ֆրանսիայի՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին երկու փուլով կայանալիք ընտրությունների ֆավորիտները։