Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 21-ին, քննվեց  «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու բողոքը:

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանը, Արամ Հակոբյանը եւ Գագիկ Եղիազարյանը, որոնց տեսակցությունների վրա արգելանք է դրված, բերվել էին դատարան:

Դատարանում պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ չնայած Գագիկ Եղիազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, բայց  արդեն 7 ամիս է՝ սահմանափակումներ են կիրառվում, ուստի արգելքն անհիմն է։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանի բողոքը: