ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Սեւ ծովի ջրերում ՆԱՏՕ-ի նավերի հայտնաբերման հաճախակի դեպքերի մասին։ «Ավելի ու ավելի հաճախ ենք մենք արձանագրում Սեւ ծովում հրթիռային զինամթերքով ՆԱՏՕ-ի նավերի ժամանումը»,-ասել է նա։
Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն հրաժարվում է Մոսկվայի հետ համագործակցությունից եւ ինքն իրեն վախեցնում «ռուսական սպառնալիքով»։
Ըստ Շոյգուի՝ Արեւմուտքն ու ԱՄՆ-ը փորձում են արգելակել նոր աշխարհակարգի հաստատման գործընթացը՝ իրադարձությունները տանելով դեպի քաոս։
«Պետությունների միջեւ հարաբերություններն առավել լարված են դառնում։ Սրվում է ռեսուրսներին տիրանալու եւ դրանց տեղափոխման երթուղիների վերահսկողության համար պայքարը։ Արեւմուտքի փորձը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ արգելակել նոր եւ ավելի արդար աշխարհակարգի հաստատումը, հանգեցնում են քաոսի, անարխիայի աճին»,-ասել է Շոյգուն։




























