Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն «Վասյա բանդիտին», որին կասկածում են Մոսկվայում եւ Սոչիում անշարժ գույք եւ դրամ շորթելու մեջ: Այս մասին հաղորդել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Իրավապահների փոխանցմամբ՝ մոսկվացի գործարարից 1 մլն ռուբլի են պահանջել եւ Մոսկվայի ու Սոչիի անշարժ գույքի մի մասը՝ սպառնալով նրան ու ընտանիքի անդամներին: Քրեական գործ է հարուցվել:
2016 թվականի նոյեմբերին էլ գործով Մոսկվայի բնակչի էին ձերբակալել՝ տնային կալանք սահմանելով:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ներկայում որոշվում է «Վասյա բանդիտի» նկատմամբ խափանման միջոցի հարցը:


























