ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը հաղթահարել է առաջին խոչընդոտը Նիդեռլանդների խորհրդարանում։ Ստորին պալատը հավանություն է տվել համաձայնագիրը վավերացնելու մասին կառավարության օրինագծին։ Կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 55։

Իսկ մարտի 15-ին օրինագիծը կքննարկի Սենատը։

Հիշեցնենք, որ Նիդեռլանդներում 2016-ի ապրիլին անցկացված հանրաքվեի ժամանակ մեծամասնությունը՝ 61 տոկոսը, դեմ էր քվեարկել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուն, վախենալով, որ այդ համաձայնագիրը ավտոմատ կերպով կբացի Եվրոպայի դռները ուկրաինացիների համար, իսկ ԿԻեւն էլ կսկսի հավակնել ԵՄ բյուջեի միջոցներին։ Երկար բանավեճերից հետո կառավարությունը Բրյուսելին առաջարկել էր փոխզիջումային տարբերակ՝ համաձայնագրի տեքստին հավելել մի շարք դրույթներ, որոնք նախեւառաջ կբացառեմ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին երաշխիքները։