ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նրան համոզել են հրամանագիր չստորագրել Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ ՌԲԿ-ի՝ այս համաձայնագիրը նշվում է հրամանագրերի նախագծում, որոնք Թրամփը մտադիր է ստորագրել հաջորդ շաբաթ: WSJ-ի Սպիտակ տան աղբյուրը նշել է, որ Քուշներն ու Իվանկա Թրամփը կարծում են, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարն ու բնապահպանական խնդիրները պետք է Թրամփի վարչակազմի առաջնային ուղղություններից լինեն: