Թուրքիայում կարտադրվի դիպուկար «Իստիգլալ» զենքի նոր տարատեսակը, որը մշակվել է ադրբեջանցիների կողմից: Այս մասին ադրբեջական APA լրատվական գործակալությանը հայտնել է «Մակինա վե Քիմիա» (МКЕК) կազմակերպության գլխավոր տնօրեն Ունալ Օնսիփաքիօղլուն:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, МКЕК ընկերությունը կարտադրի «Իստիգլալ» դիպուկահար հրացանի IST-12,7 մոդելը:
Կազմակերպության տնօրենը նաեւ նշել է, որ «Իստիգլալն» ունի մի շարք առանձնահատկություններ եւ բացառված չէ, որ այն կիրառվի Թուրքիայի զինված ուժերում:





























