Գերմանիայում նորից աճել է Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից կանցլերի պաշտոնի համար թեկնածություն առաջադրած Մարտին Շուլցի ու նրա կուսակցության վարկանիշը։ Այս մասին են վկայում ARD-Deutschlandtrend–ի հարցման տվյալները ։ 2006-ի հոկտեմբերից հետո առաջին անգամ սոցիալ դեմոկրատները առաջ են անցել Քրիստոնյա-դեմոկրատական ու Քրիստոնյա սոցիալիստական միությունների իրենց մրցակիցներից, գրում է DW–ը։

Ընտրություններից յոթ ամիս առաջ նրանց վարկանիշը կազմել է 32 տոկոս։ Երկրորդ տեղում ՔԴՄ/ՔՍՄ-ն է ՝ 312 տոկոսով, որի թեկնածուն կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելն է։ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը ունի ձայների 11 տոկոսը, կանաչները՝ 8 տոկոսը, Ձախ կուսակցությունը՝ 7, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 6 տոկոս։

Շուլցի վարկանիշի աճը մեծամասամբ պայմանավորված է կանցլեր Հերխարդ Շրյոդերի կողմից 2003-ին նախաձեռնված աշխատանքի ու սոցիալական ոլորտի բարեփոխումները շարունակելու՝ նրա մտադրությամբ։ Մասնավորապես պոպուլյար են անժամկետ աշխատանքային պայմանագրերի համակարգի ընդլայնման ու գործազրկության նպաստների վճարման ժամկետները երկարացնելու՝ նրա ծրագրերը ։

Շուլցի վարկանիշի բարձրացման մասին է վկայում նաեւ նրա կուսակցությանն անդամակցողների թվի կտրուկ ավելացումը։ Մեկ ամսում ավելի քան 6500 մարդ է անդամակցել կուսակցությանը։