Տիրասպոլի Շերիֆի ֆուտբոլիստները սիրում են օրիգինալ գոլերի հեղինակ դառնալ: Երբեմն նրանց նվեր են մատուցում դարպասապահները: Օլիմպիայի հետ խաղում լատվիացի Էդգար Գաուրաչսը 11 մետրանոցի անհաջող իրացումից հետո սպասել է դարպասապահի թիկունքում մինչեւ նա գնդակը կմտցնի խաղի մեջ. Մնացածը արագության եւ տեխնիկայի խնդիր է եղել: Գաուրաչսը կրկնեց Արշավինի, Դաբլինի եւ Կիլենի նվաճումը:




























