Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված  վարույթով ձերբակալվել է քաղաքացի 38-ամյա Անժելա Ե.-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու եւ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաեւ առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում քաղաքացի Գ.Խ-ին  մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներ  Սարգիս Հ.-ին եւ Սիրիկ Հ.-ին  վիճաբանության ընթացքում  կյանքի համար անհամատեղելի  վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործով 2016 թվականի հունիսի  24-ին քաղաքացի Գ. Խ-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի  Անժելա Ե.-ն ձերբակալվել է 22.02.2017թ.-ին` նշված միջադեպին ներկա լինելու ժամանակ կյանքի համար  վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն  ցույց չտալու եւ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին  համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես  նաեւ առանձնապես ծանր հանցագործությունը  պարտակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը վերաբերում է է 2016-ի հունիսի 17-ին մայր եւ որդի՝ Սերիկ Հ.-ի եւ Սարգիս Հ.-ի դաժան սպանությանը:

Պարզվել է, որ 38-ամյա Անժելա Ե.-ն ականատես է եղել սպանությունը: