Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի շարասյան վրա Քոջաէլի նահանգում զինված հարձակում է իրականացվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության  նախարար Ֆիքրի Ըշըքը Քոջաէլի նահանգի Դիլիվասըի շրջանում հանդիպումներ է ունեցել, որից հետո ավտոշարասյունով ճանապարհը շարունակել է դեպի Դերինջե։

Այդ ընթացքում ավտոշարասյան վերջին մեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել անծանոթ մեքենայից։ Ոստիկանությունը սկսել է հետապնդել  ու կանգնեցնել այդ  մեքենան։ Ոստիկանությունը մեքենայում գտնվողներին ձերբակալել ու տեղափոխել է ոստիկանատուն։