Չինական Գույչժոու նահանգում հանքում պայթյուն է որոտացել: 7 մարդ զոհվել է, 11 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Լյուխանշույ քաղաքի հանքում: Պայթյունի պահին հանքում 41 մարդ է եղել, բոլորին դուրս են բերել, սակայն յոթ հանքափոր զոհվել է:

Պատահարի պատճառը գազային խառնուրդի պայթունն է: Հետաքննություն է սկսվել: