Հայր Գեորգի Մամալաձեն իր ընտանիքի անվտանգության երաշխիքներ է պահանջում՝ մինչ դատախազության որոշ հարցերին պատասխանելը։ Այս մասին լրագրողներին ասել են ձերբակալված ավագ երեցի փաստաբանները՝ մեղադրյալի հարցաքննության ավարտից հետո։
Փաստաբանների խոսքով՝ հայր Գեորգին համագործակցում է հետաքննության հետ եւ դատախազության հարցերին է պատասխանել։ Սակայն որոշ հարցերի հրաժարվել է պատասխանել՝ նախքան իր ընտանիքի անվտանգության երաշխիքներ ստանալը։ Այդ նպատակով փաստաբանները պաշտոնական նամակով դատախազություն կդիմեն։
Ձերբակալված ավագ երեցի հարցաքննությունը շարունակվել է նախօրեին՝ առավոտյան 11։00–ից մինչ կեսգիշեր։



























