Lego ընկերությունը փոքր արձանիկների նոր շարք կստեղծի՝ նվիրված NASA-ի կին տիեզերագնացներին, հայտնում է Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ շարքը 5 արձանիկից է կազմված, որոնց կերպարը ներկայացնում է տիեզերական գործակալությունում աշխատող իրական կին գիտնականների, ինժեներների եւ տիեզերագնացների:

Արձանիկների համար նախատիպ են դարձել NASA-ի գիտնական Քեթրին Ջոնսոնը, համակարգչային մասնագետ Մարգարեթ Համիլթոնը, աստղագետ Նենսի Գրեյս Ռոմանը, տիեզերագնացներ Սալի Ռայդը, որն ԱՄՆ-ում առաջին կինն է, որը եղել է տիեզերքում, եւ Մեյ Ջեմիսոնը՝ տիեզերք թռած առաջին աֆրոամերիկացի կինը:

Համացանցի օգտատերերն ուրախությամբ են արձագանքել նոր շարքի ստեղծմանը: