Միջին տարիքի տղամարդուն Մառնեուլի շրջանի Կիզիլաջլո գյուղում ձերբակալել են առանձնապես խոշոր չափերով թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: «Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Մեղադրյալի տան խուզարկությամբ ոստիկանները 27.16 գրամ թմրանյութ են հայտնաբերել, որից 2,57 գրամը հերոին է եղել:

Ստուգմամբ պարզվել է, որ տղամարդը թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Նա իրեն մեղավոր է ճանաչել:

Քննությունը կատարվում է «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու կամ իրացնելու» հոդվածով, որը պատժվում է 8-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ ազատազրկմամբ: