Պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը եւ պարենային ծառայության պետը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ. Պետրոսյանին եւ պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնական դիրքը չարաշահելը՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է:




























