Իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննություն անցկացնելու համար ձերբակալել են Պենելոպա Ֆիյոնին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը: Այս մասին հայտնում է Mediapart-ը:

Ձերբակալությունը պայմանավորված է այն կասկածներով, որ Պենելոպա Ֆիյոնը ամուսնու օգնականն է եղել եւ բյուջեից աշխատավարձ է ստացել, երբ նա Ազգային վեհաժողովի պատգամավոր էր, բայց փաստացի ոչ մի աշխատանք չի կատարել: Առայժմ չի հաջողվել Պենելոպա Ֆիյոնի փաստաբանից մեկնաբանություն ստանալ:

Հաղորդվում է, որ մարտի 1-ին Ֆրանսուա Ֆիյոնը վերջին պահին հրաժարվել է խոշոր գյուղատնտեսական տոնավաճառ այցից:

Նման որոշումը կարող է նշանակել, որ Ֆիյոնը մտադիր է հրաժարվել նախագահական ընտրարշավից: Ֆիյոնի շտաբում այս ենթադրությունը ժխտել են՝ հայատարարելով, որ նախագահի թեկնածուն առաջիկայում հանդես կգա ուղերձով: