Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսները նվազել են 0.48%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.57 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.39%-ով եւ հասել 56.14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























