Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի ներկայացուցիչ Թիերի Սոլերը հայտարարել է հեռանալու մասին: Այս մասին հայտնում է Politico-ն:

Ֆիյոնը հայտարարել էր, որ նախընտրական մրցավազքը կշարունակի, չնայած իր ընտանիքի անդամներին վճարելու համար պետական միջոցները վատնելու մեղադրանքով պաշտոնական քննությանը:

Այս շաբաթ Ֆիյոնի արտաքին հարցերով խորհրդական Բրունո Լեմերը նույնպես նրա նախընտրական թիմից հեռացել է:

Ապրիլի 23-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլի նախաշեմին անցկացված հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Ֆիյոնը երրորդ տեղն է զբաղեցնում՝ հաջորդելով «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնին: