Չինաստանի արեւելքում գտնվող գյուղերից մեկում ավելի քան 160 զույգ որոշել է բաժանվել, որպեսզի ստանա ավելացված փոխհատուցում այն դեպքում, եթե նրանց տները քանդեն, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Իշխանությունները որոշել են քանդել Ցզյանսու նահանգի Ցզյանբեյ գյուղը, որպեսզի դրա տեղում տեխնոլոգիաների զարգացման կենտրոն կառուցեն։ Արդյունքում այդ գյուղում մի քանի տասնամյակ ապրող ընտանիքները ստիպված են լինելու լքել իրենց տները։ Կառավարությունը խոստացել է այդ ընտանիքներին տրամադրել 220 քառ մետր մակերեսով տներ։
Սակայն գյուղի բնակիչները պարզել են, որ եթե զույգերը դատարանի միջոցով բաժանված լինեն, ապա նրանց հասնում է լրացուցիչ 70 քառ մետր մակերեսով բնակարան ու փոխհատուցում կանխիկ գումարով։
Ամուսնական զույգերն էլ , հասկանալով, որ այդպես կարող են երկու տան հավակնել, որոշել են բաժանվել։
Ընդ որում բաժանված զույգերից մի քանիսը 80-ն անց ամուսիններ են։
Իշխանությունները տեղյակ են օրենքի այդ սողանքի մասին, բայց դեռ հայտնի չէ ՝ կփոխեն արդյոք փոխհատուցում ստանալու պայմանները, թե իսկապես լրացուցիչ փոխհատուցում կվճարեն հնարամիտ զույգերին։




























