Հոլանդիայի վարչապետը հայտարարել է, թե իր երկիրը թուրքական քաղաքական քարզչության հրապարակ չէ։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութեն հայտնել է, թե Թուրքիան հանրահավաքի համար պաշտոնապես դիմել է, սակայն իրենք դրական չեն պատասխանել։ «Մենք դա անընդունելի ենք համարում։ Հոլանդիայի հանրային վայրերը ուրիշ երկրների քաղաքական քարոզչության հրապարակներ չեն»,–ասել է Հոլանդիայի վարչապետը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլանդիայի իշխանությունները մերժել են հանրահավաքի թույլտվություն տալ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։

Օրեր առաջ էլ Գերմանիան էր չեղարկել Թուրքիայի արդարադատության նախարարի հանրահավաքը։