Finnair ավիաընկերությունը մարտի 5-ին ու 6-ին 18 չվերթ է չեղարկում ֆիննական օդանավակայանների աշխատակիցների գոծադուլի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիմնականում խոսքը ներքին չվերթների մասին է։ Նաեւ չեղարկվելու է չվերթը շվեդական Գետեբորգ ու հետադարձ ուղղությամբ։ Մյուս չվերթների ուղեւորներին խնդրում են իրենց հետ վերցնել միայն ձեռքի ուղեբեռ, խուսափելու համար ձեւակերպման ու ուղեբեռի առաքման հնարավոր խնդիրներից։

Ֆիննական օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատակիցները ուրբաթ նույնպես գործադու լ էին արել, քանի որ չէին կարողացել գործատուի՝ Airpro ընկերության հետ հարթել աշխատանքային վեճը։

Եթե մոտ ժամանակներս վեճը չկարգավորվի, նոր գործադուլներ են հնարավոր նաեւ մարտի 10-ին ու 14-ին։