Բարձր տոկոսադրույքները խանգարում են մասնավոր բիզնեսի զարգացմանը Հայաստանում։ Այս մասին հայտնել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ։
Նախարարի խոսքով, մասնավոր սեկտորի համար շատ դժվար է զարգանալ առանց պետական աջակցության։ «Հայաստանի նման փոքր երկրում պետության աջակցությունն անհրաժեշտ է մասնավոր սեկտորի խնդիրների լուծման համար»,- նշել է նախարարը։ Դավիթ Լոքյանը նշել է, որ մեկ այլ խնդիր է դրամավարկային քաղաքականությունը։ Մասնավորապես չափից բարձր տոկոսադրույքները խանգարում են անհատ ձեռներեցության զարգացմանը ու աշխատատեղերի ստեղծմանը։ «Մրցունակության առումով էլ խնդիրներ կան»,- նշել է Լոքյանը։




























