Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Հունգարիայում «Պակշ-2» ԱԷԿ–ի կառուցման ֆինանսավորմանը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ասուլիսում։
«Եվրահանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Հունգարիային ֆինանսական աջակցությունը՝ երկու նոր «Պակշ» միջուկային ռեակտորների կառուցման համար, իր մեջ ներառում է պետական օգնությունը։ Եվրահանձնաժողովը հաստատել է այդ աջակցությունը՝ Եվրահանձնաժողովի պետական օգնության օրենքների համապատասխան՝ Հունգարիայում ընդունված պարտականությունների հիման վրա, որպեսզի սահմանափակվեն խախտումները մրցակցության ոլորտում», -հստակեցվում է հաղորդագրությունում։




























