Մեքսիկական Գերերո նահանգի դատախազությունը Չիլապա քաղաքի մոտակայքում պլաստիկե 13 տոպրակներում վեց մարդու մասերի հայտնաբերման հետ կապված հետաքննություն է սկսել, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

Իրավապահ մարմինների աշխատանքը համակարգող Ռոբերտո Էրեդին ասել է, որ մարդկային մարմնի կտորները քայքայման փուլում են գտնվում:

 «Հետաքննության առաջին արդյունքները ցույց են տալիս, որ հանցագործության հնարավոր դրդապատճառը կարող է լինել հանցավոր խմբավորումների միջեւ պայքարը»,-ասվում է  աշխատանքային խմբի հայտարարության մեջ:

Գերերո նահանգը համարվում է  Մեքսիկայի ամենավտանգավոր նահանգներից մեկը, որն աչքի է ընկնում  ԱՄՆ թմրանյութերի տարանցման համար հանցավոր խմբավորումների միջեւ բախումներով: