Ազգային անվտանգության պետական կոմիտեի գործող եւ նախկին աշխատակիցները Բիշքեկում ձերբակալվել են՝ հերոինի մեծ խմբաքանակ ունենալու պատճառով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով կոմիտեի հաղորդագրությունը:
«Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության եւ ՆԳՆ-ի համատեղ օպերատիվ մշակումների շնորհիվ ձերբակալվել են Ղրղզստանի անվտանգության գործող եւ նախկին աշխատակիցներ: Ըստ իրականացված միջոցառումների արդյունքների՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 7,5 կգ հերոին տեսակի թմրանյութ»,- հայտնել են գերատեսչությունում:
Ձերբակալվածները գտնվում են ազգային անվտանգության ծառայության Բիշքեկի ժամանակավոր մեկուսարանում:




























