Ամերիկացիների 59 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի Twitter միկրոբլոգում իր ակտիվությունից: Այս մասին է վկայում Fox News հեռուստաալիքի իրականացրած հարցումը:
Հարցման մասնակիցների 28 տոկոսը կարծում է, որ Twitter -ը նախագահի համար շփման լավ միջոց է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություներում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո որոշ վերլուծաբաններ հայտարարեցին, որ դրան հասնել միլիարդատիրոջը հաջողվել է նաեւ սոցիալական կայքերի օգնությամբ:


























