Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ լրագրող Հասան Ջեմալի համար դատախազը պահանջել է 13 տարվա ազատազրկում։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 24-րդ դատարանում Հասան Ջեմալի դեմ ընթացող դատավարությանը դատախազը ներկայացրել է մեղադրական զեկույցը, որում «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով Հասան Ջեմալի համար պահանջվում է 13 տարվա ազատազրկում։
Իր պաշտպանական խոսքում Հասան Ջեմալը նշել է, թե չի ընդունում մեղքը, քանի որ քուրդ զինյալների մասին իր հոդվածները միտված են եղել խաղաղության հաստատմանը։
Դատարանը մեղադրող կողմի փաստարկները լսելու համար հետաձգել է դատական նիստը անորոշ ժամանակով։


























