ԵՄ-ում առաջընթաց է նկատվում ներգաղթյալներին ընդունելու համակարգի բարեփոխումների հարցում, այդ ոլորտում նաեւ հետագա աշխատանքներ են անհրաժեշտ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Եվրահանձնաժողովը պետք է կենտրոնանա ԵՄ-ի գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների շուրջ: Եւ դա վերաբերում է միգրացիոն քաղաքականությանը: Այստեղ մենք, անկասկած, առաջընթաց ենք տեսնում, մյուսի փուլի շուրջ աշխատանքները տարվում են: Մենք պետք է ոչ միայն բարեփոխենք ներգաղթյալներ ընդունելու համաեվրոպական համակարգը, ներքին գործերի նախարներն աշխատում են դրա շուրջ, մենք պետք է այն առավել համերաշխ դարձնենք»,- ասել է Մերկելը:


























