Հայաստանի կառվարության այսօրվա՝ մարտի 9-ի, նիստում հավանության է արժանացել «ՀՀ քննչական ծառայության մասին» օրենքում տեխնիկական փոփոխությունների նախագիծը:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթ են կրում: Մի շարք օրենքներով՝ Քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձինք աշխատակիցներ են համարվում, իսկ այլ օրենքներով (մասնավորապես՝«Քաղծառայության մասին» օրենքով)՝ ոչ: Փոփոխություններն առաջարկվում են նմանատիպ խնդիրները լուծելու համար, ասել է նախարարը:


























