Իսրայելի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ԵՏՄ-ի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա 2017-ի մայիսին՝ ԵՏՄ անդամ երկրներից մեկում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հադիպման նյութերին:
«Ռուսաստանն ու Իսրայելը ձգտում են բազմակողմանի ձեւաաչափով համագործակցություն ծավալել: Ըստ փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքների՝ 2015-ի հոկտեմբերի 16-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել Իսրայելի հետ բանակցություններ սկսել՝ ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ 2016-ի նոյեմբերի 8-9-ը, Երուսաղեմում: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2017-ի մայիսին՝ ԵՏՄ անդամ երկրներից մեկի տարածքում », — ասվում է նյութում:



























