Մարտի 9-ին ՀՀ Կառավարությունը նիստի ժամանակ հաստատել է 2017-2022-ին Ախուրյանի ջրամբարի ջուրը ծախսելու ծրագիրը:

Ինչպես հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ Հայաստանի արեւմտյան մասի գետերից ջուր վերցնելու հին թույլտվությունները կվերանայվեն՝ ջրային պաշարները խնայելու նպատակով:

Նշենք, որ Ախուրյան գետի ու Ախուրյանի ջրամբարի վարչակլան գոտին ներառում է ՀՀ Շիրակի մարզը, ինչպես նաեւ Արամվիրի ու Արագածոտնի մարզերի որոշ հատվածներ եւ 1 գյուղ՝ Արարատի մարզից: