Հայաստանում ունեցվածքի համընդհանուր հայտարարագրման ներդրումը կօգնի լուծել մի շարք խնդիրներ, հավաստիացնում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը երկրորդ տողն է զբաղեցնում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածուի համամասնական ցուցակի համապետական մասում;
News. am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նա նշել է, որ եթե ունեցվածքի հայտարարագրման պարտականությունը տարածվի միայն չինովնիկների վրա, նրանք կարող են հեշտությամբ թաքցնել իրենց եկամուտները ու ունեցվածքը, պարզապես ամեն ինչ գրանցելով իրենց շրջապատի մարդկանց վրա։ Իսկ եթե ունեցվածքի հայտարարագրման պարտականությունը տարածվի երկրի բոլոր քաղաքացիների վրա, չինովնիկները այլեւս չեն կարողանա թաքցնել իրենց եկամուտները ու խաբել ժողովրդին, եթե նրանք իրենց ունեցվածքը գրանցեն մեկ այլ մարդու անունով, դա միանգամից տեսանելի կդառնա ու միանգամից կծագեն հարցեր այն մասին, թե որտեղից այդ մարդն այդքան եկամուտներ ունի։
Բացի դրանից Բագրատյանի խոսքով ՝ ունեցվածքի համընդհանուր հայտարարագրման ներդրումը կօգնի կրճատել ստվերային շրջանառությունը, իսկ առեւտրի ու ծառայությունների ոլորտը ավելի հստակ կհարկվի։




























