Գործարկվել է ՀՀ կառավարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. մարտի 1-ից պետական մարմիններն իրենց կողմից առաջարկվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է հրապարակեն այս կայքում:

Կայքի գործարկման հետ կապված ՀՀ կառավարությունը 2016թ. սեպտեմբերի 2-ին ընդունել է N1134-Ն որոշումը, որով փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի N296-Ն որոշման մեջ, որով հաստատել էր հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը: