Նախաքննական մարմինը փոխել է Խաչատուր Սուքիասյանի խափանման միջոց կալանքը բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ։ Հատուկ քննչական խումբը այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով, որ Սուքիասյանը կամավոր է ներկայացել։
Նախկինում պատգամավորը հայտարարել էր, թե ինքը խնդիրներ չունի իրավապահներին ներկայանալու հարցում, քանի որ ոչ մի հանցանք չի գործել։




























