Փիղը հարձակվել է Ճապոնիայի ամենահայտնի հանգստի թեմատիկ այգու՝ Adventure World-ի աշխատակցի վրա, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Կենդանիների հետ աշխատող թաիլանդցի մասնագետ Ուիչաի Մադին գործընկերոջ հետ հատակ մաքրելու փայտերով մտել է փղի վանդակը այն մաքրելու: Որոշ ժամանակ անց կենդանին սկսել է նկատելիորեն նյարդայնանալ, այնուհետեւ կնճիթով աշխատակիցներից մեկին շպրտել է երկաթե ճաղերի վրա: Դրանից հետո փիղը մի քանի անգամ տղամարդուն քարշ է տվել վանդակում:

Միջադեպից անմիջապես հետո Թաիլանդի 37-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է: Անասնաբույժները պարզում են կենդանու նման վարքագծի պատճառը: