Անհատ տաքսու վարորդների մեծ մասը մտադիր են քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: Այս մասին մարտի 13-ին հայտարարել է «Անհատ տաքսու վարորդների անկախ արհմիություն» կազմակերպության նախագահ Սարգիս Գյոզալյանը:

Գյոզալյանն ասել է, որ հարցման են ենթարկվել շուրջ 300 վարորդներ: Նրանցից 146-ը հայտարարել են, որ կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին, 113-ը՝ «Ծառուկյան» դաշինքի օգտին, իսկ մյուսները՝ «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների, «Հայկական վերածնունդ» կուսակցության եւ ՀՅԴ-ի օգտին: Նա, սակայն չի նշել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին ու Կոմունիստական կուսակցությանը:

Կազմակերպությունը տաքսու վարորդներից հետաքրքվել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ վստահության վարկանիշով: «350-ից 252-ը կողմ են, որ նա մնա իր պաշտոնին նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո»,-հայտարարել է Գյոզալյանը: