ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին պատկանող ընկերությունը երկրի նախագահական ընտրությունների օրվանից երկիր է ներկրել 53,5 տոննա չինական ապրանք: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ի իրականացրած լրագրողական հետաքննությանը:
Փորձագետները պարզել են, որ նոյեմբերի 8-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան մաքսատուն են մտել 82 բեռնատարներ՝ Իվանկայի ընկերության համար: Դրանցում եղել են երկու տոննա կանացի վերնազգեստ, հորթի կաշվից 1,6 հազար դրամապանակ եւ 23 տոննա կոշիկ: Այս բոլոր իրերն արտադրվել են ամերիկյան երեք ընկերությունների չինական գործարաններում, որոնք Իվանկա Թրամփի արտադրանքի արտադրման արտոնագիր ունեն՝ G-Ill-ն, Mondani Handbags-ը եւ Marc Fisher Footwear-ը:




























