Բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարթ դե Վեյվերն արգելել է ուրբաթ Բերքեմում՝ քաղաքի արվարձանում նախատեսված թուրքերի ցույցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Meuse պարբերկանին:
«Դա հասարակական կարգի համար սպառնալիք է ներկայացնում»,- ասել է քաղաքային վարչակազմի ղեկավարը:
Ըստ պարբերականի՝ Անտվերպենի իշխանությունները վախենում են թուրքական ցույցի մասնակիցների եւ ծայրահեղ աջ «Ֆլամանդական շահ» ուժի ներկայացուցիչների միջեւ հնարավոր բախումներից: «Ֆլամանդական շահ»-ը նույն օրը բողոքի ակցիա է նախատեսել ընդդեմ թուրք համայնքի հանրահավաքի: Այս ակցիան նույնպես արգելվել է:
Ավելի վաղ Բելգիայի ԱԳ նախարարը տեղական իշխանություններին կոչ էր արել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանության համար:




























