Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած վերջին բանակցությունների ընթացքում խոսել են Սիրիայում զինվորականների գործողությունների համակարգման հարցերի մասին, դրա անհրաժեշտության ընկալում կա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այդ հարցերը քննարկվել են, եւ նման գործողությունների համակարգման անհրաժեշտության ընկալում կա»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Պեսկովը:


























