Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 14-ին, ժամը 21:42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ քաղաքացին (տարեց) չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1938 թ. ծնված Ս. Մ.-ի դին: